Logo

Բիլ Գեյթսը նոր համաճարակ է կանխատեսել

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 21.02.2022Լրահոս

Բիլ Գեյթս - համավարակ

Գերմանիայում անցկացվող Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում միլիարդատեր Բիլ Գեյթսը նշել է, որ սպասվում է նոր համաճարակ։ Այն կապ չունի Covid-19-ի հետ: Այդ մասին գրում է CNBC-ն։

«Մենք կունենանք ևս մեկ համաճարակ. հաջորդ անգամ այլ հարուցիչ կլինի»,- ասել է Գեյթսը։

Նա հավելել է, որ բժշկական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը կօգնի ավելի լավ հաղթահարել նոր համաճարակը, եթե ներդրումներ կատարվեն հիմա:

Գործարարը նաև շեշտել է, որ միևնույն ժամանակ զգալիորեն նվազել է կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը։ Նրա խոսքով՝ համաճարակից երկու տարի անց իրավիճակը բարելավվել է, քանի որ շատերն իմունիտետ են ձեռք բերել։ Կորոնավիրուսի սրությունը նվազեցվել է նաև նոր՝ Օմիկրոնի շտամով։

Գեյթսի խոսքով՝ աշխարհը պետք է արագացնի պատվաստանյութերի մշակումն ու բաշխումը՝ կոչ անելով կառավարություններին հնարավորինս արագ ներդրումներ կատարել: