Logo

Ամուսնալուծությունից մեկ տարի անց Բիլ Գեյթսը ցանկանում է կրկին ամուսնանալ իր նախկին կնոջ հետ

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:25 / 03.05.2022Լրահոս
Բիլ Գեյթս

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և Մելինդա Գեյթսի ամուսնալուծությունից գրեթե մեկ տարի է անցել։ Նրանք ամուսնացած էին 27 տարի, և ոչ ոք չէր կարող ակնկալել նրանց բաժանումը, թեև նրանց կոնֆլիկտների մասին խոսակցություններ կային։ Եվ չնայած այս ամենին, Բիլ Գեյթսը դեմ չէր լինի կրկին ամուսնանալ Մելինդայի հետ։ Այս մասին միլիարդատերն ասել է Sunday Times-ին տված հարցազրույցում։

«Մենք հրաշալի ամուսնական կյանք ենք ունեցել։ Ցավոք, ստիպված եղանք ամուսնալուծության միջով անցնել: Բայց ես բացարձակապես չեմ զղջում, որ մեկ անգամ ընտրել եմ նրան, ես չեմ կարող պատկերացնել որևէ մեկին նրա փոխարեն: Ապագայում նորից կամուսնանայի նրա հետ»,- ասել է Բիլ Գեյթսը:

 Մելինդա Գեյթս 1

Բիլ Գեյթսն ու Մելինդա Գեյթսն ամուսնալուծության մասին հայտարարեցին անցյալ տարվա մայիսին։ 27 տարվա ամուսնության ընթացքում զույգը չորս երեխա է մեծացրել։ Այժմ նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում և շարունակում են միասին աշխատել։ 

Մելինդան դեռևս ներգրավված է Բիլ Գեյթսի հիմնադրամներում։ Ամուսնալուծությունից հետո նա զգալիորեն ավելացրել է իր ակտիվները. բաժնետոմսեր է ստացել մի քանի ընկերություններում՝ մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ: