Logo

Բջջային 5 հավելված արտակարգ իրավիճակների համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 25.02.2022Լրահոս
բջջային հավելված

vogue.ua-ն հավաքել է 5 բջջային հավելված, որոնք կարող են օգտակար լինել արտակարգ իրավիճակներում։

Persha dopomoga – MFChKh i ChP

Ծրագիր, որը պարունակում է կարևոր խորհուրդներ շտապ բժշկական իրավիճակների համար: Տեղեկատվությունը ներկայացված է քայլ առ քայլ ուղեցույցների և տեսանյութերի տեսքով, որոնք պարզ են և հեշտ օգտագործման համար: Բացի այդ, հավելվածն աշխատում է առանց ինտերնետ կապի։ Հավելվածը բաղկացած է շատ պարզ և կյանք փրկող տեխնիկայից, որոնք յուրաքանչյուրը կարող է կատարել:

Persha dopomoga – MFChKh i ChP

Ukraine Offline Map

Ukraine Offline Map-ն Ուկրաինայի մանրամասն քարտեզն է, որն աշխատում է առանց ինտերնետ կապի: Այն ունի Ուկրաինայի քաղաքների առանձին օֆլայն քարտեզներ և համակցված համաուկրաինական քարտեզ։ Հավելվածը պարունակում է նաև բոլոր փողոցների անունները և տան համարները:

Ukraine Offline Map

Life360

Life360-ը բոլորը մեկում համակարգ է, որը թույլ է տալիս օգտվողներին ցանկացած պահի իմանալ, թե որտեղ են գտնվում իրենց սիրելիները: GPS-ի շնորհիվ հավելվածը թույլ է տալիս քարտեզի վրա տեսնել ձեր ստեղծած մարդկանց շրջանակի գտնվելու վայրը։ Հավելվածի միջոցով կարող եք զրուցել, ստանալ ծանուցումներ և հետևել օգտատերերի գտնվելու վայրը:

Life360

Перша мобільна допомога

Ծրագիրը պարունակում է նախնական տեղեկատվություն դեպքի վայրում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու գործողությունների և միջոցառումների հաջորդականության մասին: Հավելվածում կա նաև մոտակա հիվանդանոցների քարտեզը:

Перша мобільна допомога

Bridgefy

Bridgefy-ը հաղորդագրությունների հավելված է, որն աշխատում է առանց ինտերնետ հասանելիության: Հաղորդագրությունները Bluetooth-ի միջոցով ուղարկվում են 100 մետր շառավղով այլ սարքերին նույնպես, որոնք աշխատում են նույն հավելվածով: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձը պետք է լինի ձեր կոնտակտների ցանկում: Հավելվածը կարող եք օգտագործել պատկերներ փոխանցելու համար՝ առանց ակտիվ ինտերնետ կապի:

Bridgefy