Logo

Bloomberg-ը հայտարարել է Ռուսաստանում 1918 թվականից ի վեր առաջին դեֆոլտի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:06 / 27.06.2022Լրահոս
ՌԴ-դեֆոլտ

Bloomberg գործակալությունը հայտնել է Ռուսաստանում արտարժույթով սուվերեն պարտքի դեֆոլտի մասին։

Նշվում է, որ հունիսի 27-ի գիշերը լրացել է պետական ​​պարտատոմսերի գծով մոտ 100 մլն դոլար ժամկետանց վճարումների արտոնյալ ժամկետը։ Չվճարելու դեպքում արտոնյալ ժամկետի ավարտը համարվում է դեֆոլտ։ Հրատարակությունն ընդգծում է, որ սա երկրի արտաքին պարտքի գծով առաջին դեֆոլտն է 1918 թվականից ի վեր, երբ իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։

Մայիսի 25-ին ԱՄՆ-ը դադարեցրել է թիվ 9C լիցենզիան, որով Ռուսաստանը պետական ​​պարտքը սպասարկում էր դոլարով։ Այն հակառուսական պատժամիջոցներից բացառել է երկրի սուվերեն պարտքի մի մասի սպասարկման վճարումները։

Ռուսաստանում մերժել են դեֆոլտի հավանականությունը՝ հերքելով նման հայտարարությունները։ Ինչպես Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսական վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Միխայիլ Բելյաևը, Ռուսաստանում դեֆոլտն անհնար է, քանի որ երկիրը փող ունի։ Նրա խոսքով, «100 միլիոն դոլարն այդքան էլ մեծ գումար չէ պետական մասշտաբով», հետևաբար Ռուսաստանը կհասցնի կատարել իր պարտավորությունները։

Բելյաևի խոսքով, այդ սպառնալիքը որևէ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի տնտեսության վրա: