Logo

Booking.com-ը մինչև 100% զեղչ կտրամադրի ուկրաինացիներին Եվրոպայում կացարանների ամրագրման նպատակով

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 31.03.2022Լրահոս
Booking.com-Ukraine

Booking.com ծառայությունը եվրոպական մի շարք հյուրանոցների հետ զեղչ կտրամադրի պատերազմի պատճառով երկիրը լքած ուկրաինացիներին։

Հատուկ սակագինն ուղղված է բացառապես Ուկրաինայից մեկնողներին։

Հյուրանոցի ներկայացուցիչները կարող են խնդրել փաստաթղթեր տրամադրել՝ ինքնությունը հաստատելու համար: Այդ դեպքում սովորական անձնագիրը բավական կլինի։ 

Սակագինը գործում է Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Չեխիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Ավստրիայում: Միևնույն ժամանակ, կացարանը պետք է ամրագրվի ոչ շուտ, քան հաշվարկից 3 օր առաջ: Օրինակ՝ այժմ Ռումինիայում և Սլովակիայում ուկրաինացիները կարող են անվճար կացարան վարձել, իսկ Իտալիայում գինը սկսվում է 369 գրիվնայից: