Logo

Byredo-ն մետավերսի համար բույր է ստեղծում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 13.06.2022Լրահոս
Byredo

Օծանելիքի Byredo ապրանքանիշը միավորվել է RTFKT թվային ստուդիայի հետ, որը ստեղծում է NFT ապրանքներ: «Alphameta» նախաձեռնության շրջանակում նրանք կաշխատեն մետավերսի համար բույրը ստեղծելու վրա: Այդ մասին գրում է WWD-ն։

Բույրը կներառի 26 տարր (համաձայն անգլերեն այբուբենի տառերի քանակի): Նրանցից յուրաքանչյուրը կարտացոլի մարդկային տարբեր հույզեր՝ ներդաշնակություն, ազնվություն, միամտություն, բարություն։ Օգտատերերը կկարողանան օծանելիքի բանաձևը հարմարեցնել իրենց ճաշակին։

«Մեկ բույրը չի կարող ամբողջությամբ գրավել մետավերսի վիրտուալ աշխարհը, հետևաբար մենք մշակել ենք մի քանի տարր, որոնք հաճախորդները կարող են համատեղել, քանի որ ցանկանում են ստեղծել միանգամայն յուրահատուկ բան», - ասել է Byredo-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Բեն Գորհեմը: