Logo

Christie's աճուրդում վաճառվել են դեղին և սպիտակ հսկայական ադամանդներ

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:15 / 12.05.2022Լրահոս
Christie's

Christie's-ի աճուրդում  վաճառվել են դեղին ու սպիտակ ադամանդներ, որոնք համարվում են աշխարհում ամենամեծերից։ Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։

«The Rock» («Ժայռ») կոչվող սպիտակ քարը վաճառվել է 21 681 000 շվեյցարական ֆրանկով։ Գոլֆի գնդակի չափ ունեցող տանձանման ադամանդը կշռում է 228․31 կարատ։ Նախկին սեփականատերն այն օգտագործում էր որպես կախազարդ։ 

Հայտնի է, որ խոշոր թանկարժեք քարն արդյունահանվել է Հարավային Աֆրիկայի հանքավայրում՝ ավելի քան 20 տարի առաջ։ Մինչ Ժնևի աճուրդում վաճառվելն, ադամանդը ցուցադրվել է Դուբայում, Թայբեյում և Նյու Յորքում։

CNN-ի հրապարակմամբ՝ սա աճուրդի հանված բոլոր ժամանակների ամենամեծ սպիտակ ադամանդն է։ Սակայն, ըստ լրատվամիջոցների, աճուրդում սպասելիքները չեն արդարացվել․ կայքում ադամանդների արժեքը19-30 միլիոն շվեյցարական ֆրանկ է։ France 24-ի փոխանցմամբ՝ մեծ հույսեր կային, որ «The Rock»-ը կգերազանցի վաճառվող սպիտակ ադամանդների համաշխարհային ռեկորդը։ Վերջինը տեղադրվել է 2017 թվականին․ 163․41 կարատանոց քարի համար վճարել են 33․7 մլն դոլար։

Christie's 2022