Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • Life

CoinCorner-ը թողարկել է բիթքոինի բանկային քարտի անալոգը

CoinCorner կրիպտոարժույթների բորսան թողարկել է NFC չիպով աշխարհում առաջին քարտը՝ գնումները կրիպտոարժույթով վճարելու նպատակով: Այս մասին հայտնում է Bitcoinmagazine լրատվական պորտալը։

Bolt Card-ը թույլ է տալիս օգտատերերին պարզապես հպել Lightning-ով միացված ցանկացած կետի (POS)՝ ստեղծելով գրեթե ակնթարթային գործարք, որը մշակվում է Lightning ցանցի միջոցով վայրկյանների ընթացքում: Հնացած վճարային ենթակառուցվածքային համակարգը որևէ դեր չի խաղում որևէ գործընթացում: Գործընթացը նման է Visa-ի կամ Mastercard-ի հպման գործառույթին:

«Բիթքոինով և Lightningով անձամբ վճարումներ կատարելը դեռևս այդքան էլ արդյունավետ և հարմար չէ, որքան որ անհրաժեշտ է զանգվածային լսարանի համար: Այն դեռ ներառում է հեռախոսի ապակողպում, հավելվածի բացում, QR կոդի սքանավորում և այնուհետև գործարքի կատարում»,- ասել է CoinCorner-ի գործադիր տնօրեն Դենի Սքոթը:

Այսօր մի քանի խոշոր ընկերություններ՝ Microsoft-ը, Amazon-ը, KFC-ն, Starbucks-ը և այլն, ընդունում են կրիպտոարժույթներով վճարումները: