Logo

Dior-ը ներկայացրել է Սբ Վալենտինի օրվա հավաքածուն

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:21 / 04.02.2022Լրահոս

Dior-Valentine 1

Dior-ը ցուցադրել է Cupidon հավաքածուն Սուրբ Վալենտինի օրվա համար։ Սահմանափակ հավաքածուն ներառում է քաշմիրե ջեմպեր, մետաքսե շարֆ, գործվածքից պատրաստված ապարանջան, սանդալներ, D-Connect սպորտային կոշիկներ և Dior Book Tote և Lady D-Lite պայուսակներ:

Հագուստն ու աքսեսուարները զարդարված են նոր պրինտով, որը պատկերում է հունական սիրո աստված Էրոսին՝ Աֆրոդիտեի ուղեկիցն ու օգնականը։ Պատկերը, որ կարծես նկարազարդում է հնագույն առասպելների գրքից, արված է սև, կարմիր և սպիտակ գույներով։

Սահմանափակ հավաքածուն արդեն վաճառքում է Dior-ի պաշտոնական կայքում և ապրանքանիշի օֆլայն խանութներում։ 

Dior-Valentine 2

Dior-Valentine 3

Dior-Valentine 4