Logo

Dolce & Gabbana-ն կդադարեցնի բնական մորթու օգտագործումը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:08 / 01.02.2022Լրահոս

Dolce & Gabbana

Dolce & Gabbana-ն որոշել է այս տարվանից հրաժարվել իրական մորթուց հագուստի և աքսեսուարների բոլոր հավաքածուներում: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Dolce & Gabbana-ն աշխատում է ստեղծել ավելի կայուն ապագա, որը չի ներառում կենդանական մորթին: Նորաձևության համակարգը կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվություն ասվածում, որը պետք է խրախուսվի», - ասում է ապրանքանիշի հաղորդակցության և մարքեթինգի տնօրեն Ֆեդել Ուսային:

Dolce & Gabbana-ն նախատեսում է օգտագործել նորարարական տեխնոլոգիաներ էկո-մորթյա բաճկոններ ստեղծելու նպատակով՝ միաժամանակ պահպանելով աշխատատեղերը և դիմելով մորթիով զբաղվող մասնագետներին:

Հիշեցնենք, որ բնական մորթուց հրաժարվել են նաև այլ հայտնի ապրանքանիշեր՝ Jean Paul Gaultier, Valentino, Prada, Oscar de la Renta, Burberry, Gucci, Chanel, Versace, Saint Laurent և Brioni.