Logo

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին․ այն ներառում է նավթի մասնակի էմբարգո

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:51 / 03.06.2022Լրահոս
Ռուսաստան-2022

Եվրամիության Խորհուրդը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն արգելք կսահմանի չմշակված նավթի և նավթամթերքի ներմուծման համար։ Դա տեղի կունենա աստիճանաբար՝ մոտ վեց ամիս նավթի և մինչև ութ ամիս նավթամթերքի համար: Միաժամանակ, նավթի մատակարարումները խողովակաշարերով չեն հայտնվի պատժամիջոցների տակ։

Երեք բանկ՝ Սբերբանկը, Մոսկվայի ներդրումային բանկը և Ռոսսելխոզբանկը, կանջատվեն SWIFT համակարգից։

Բացի այդ, ընդլայնվել են ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները։

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ Պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո, որը սպասվում է մինչև օրվա վերջ։

Եվրամիությունը մի քանի շաբաթ չէր կարողանում համաձայնության գալ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Դա պայմանավորված էր Հունգարիայի և մի շարք այլ երկրների դիրքորոշմամբ, որոնք հրաժարվում էին աջակցել նավթային էմբարգոյին` պատճառաբանելով, որ դա էապես կվնասի իրենց տնտեսությանը։