Logo

Եղիսաբեթ II թագուհու կերպարով Բարբի տիկնիկն արդեն վաճառքում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:20 / 22.04.2022Լրահոս
Elizabeth 2 - doll

Mattel-ը թողարկել է Բարբի տիկնիկ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի՝ Եղիսաբեթ II-ի 96-ամյակի, ինչպես նաև թագուհու գահակալման 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է People-ը։

Եղիսաբեթ II թագուհու տիկնիկային կերպարի ստեղծման ոգեշնչումը եղել է իր ամենանշանավոր կերպարներից մեկը, որտեղ նա կրում է փղոսկրի երանգի երկար զգեստ և կապույտ ժապավեն՝ զարդարված շքանշաններով, ինպես նաև տիարա (ոգեշնչված թագուհի Մարիայից), որը Եղիսաբեթ թագուհին կրել է արքայազն Ֆիլիպի հետ իր հարսանիքին` համապատասխան աքսեսուարներով:

Տիկնիկը վաճառվում է ապրիլի 21-ից՝ թագուհու ծննդյան օրվանից` 75 դոլար արժողությամբ, վաճառքը հասանելի կլինի Amazon, Walmart, Target և Mattel կայքերում։ Եղիսաբեթ թագուհի տիկնիկը Barbie Tribute Series-ի (բարբիների` հարգանքի տուրքի մատուցման շարք) մաս է կազմում: 

 

Elizabeth queen - doll

Կարող եք կարդալ նաև՝

70 տարի գահին․ այսօր ամենաերկար թագավորած միապետի՝ Եղիսաբեթ II թագուհու 96-ամյակն է