Logo

Կանայք ու էլի կանայք... Իլոն Մասկի հաջողությունների հետևում կանգնած կինը՝ մայրը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 07.04.2022Լրահոս
Իլոն Մասկ-մայր

Այսօր միայն ծույլը չգիտի Իլոն Մասկ անունը: Իսկ մինչ տեխնոլոգիական հսկա և ձեռնարկատեր դառնալը, Մասկը Հարավային Աֆրիկայում մեծացած սովորական երեխա էր, ում ճակատագրի վրա մեծ հետք է թողել մայրը՝ Մեյ Մասկը: 

Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում կանգնած է հաջողակ կին. Իլոն Մասկի դեպքում այդ կինը նրա մայրն է:

«Ես նրանց չեմ նախատել և չեմ վերաբերվել ինչպես մանուկների: Ես սիրում եմ իմ երեխաներին և շատ հպարտ եմ այն ամենով, ինչի նրանք հասել են»:

Իլոն Մասկ - 1

Իմ ավագ որդի Իլոնն էլեկտրամոբիլներ է ստեղծում շրջակա միջավայրի համար և հրթիռներ արձակում տիեզերք: Իմ միջնեկ երեխան՝ Քիմբալը, ռեստորաններ ունի և երեխաներին սովորեցնում է, թե ինչպես աճեցնել միրգ-բանջարեղենի այգիներ անապահով դպրոցներում: Իսկ Տոսկան՝ իմ ամենափոքրը, ֆիլմեր է արտադրում և բեմադրում:

Աշխատեցրե՛ք Ձեր երեխաներին վաղ տարիքից 

31 տարեկանում երեք երեխաների միայնակ մայր էի: Աշխատում էի ամբողջ դրույքով, և ինձ երբեք մեղավոր չեմ զգացել, քանի որ այլընտրանք չունեի: Երեխաներիս մասին հոգալն առաջնահերթ խնդիր էր. ես քրտնաջան աշխատում էի, որպեսզի տանիք ունենայինք մեր գլխավերևում, սնունդ՝ մեր ստամոքսում, և գոնե մինիմալ հագուստ:

Սկսեցի աշխատել հայրիկիս մոտ (քիրոպրակտիկայի կենտրոն) ընդամենը ութ տարեկան հասակում: Ինձ և երկվորյակ քրոջս՝ Քեյին, ժամում 5 ցենտ էին վճարում հայրիկի ամսական տեղեկագրերը ծալելու, կնքելու և փոստով ուղարկելու համար: Ամեն ամիս պատրաստում էինք մոտ 1000 տեղեկագիր:

Երբ ես և Քեյը 12 տարեկան էինք, մենք սկսեցինք աշխատել կլինիկայում՝ որպես ադմինիստրատորներ։ Հերթով գրանցում էինք հիվանդներին, նրանց համար թեյ պատրաստում, ռենտգենյան նկարները մշակում և ընկերակցում նրանց, մինչև որ մեր հայրը պատրաստ կլիներ դիմավորել նրանց:

Ծնողներս մեզ վերաբերվում էին մեծահասակների պես, և նրանց վստահությունը մեծ դեր է ունեցել իմ երեխաների դաստիարակության գործում: 

Երեխաներս, տեսնելով իմ քրտնաջան աշխատանքը, դասեր քաղեցին իրենց ամբողջ կյանքի համար:

Երբ ապրում էինք Բլումֆոնթեյնում (ՀԱՀ), ես Տոսկային ուղարկեցի աշխատելու մոդելավորման և իմիջի դպրոցում, որը ես էի ղեկավարում: Պատկերացրեք՝ 8 տարեկան երեխան դպրոցականներին սովորեցնում է քայլել և դասավանդում էթիկետի կանոններ: 

Իլոն Մասկ - 2

Սովորեցրեք ձեր երեխաներին վարվելակերպի կանոնները: Բայց թողեք իրենք որոշեն, թե ինչ են ցանկանում:

Ես երեխաներիս դաստիարակել եմ այնպես, ինչպես ծնողներս են դաստիարակել մեզ փոքր ժամանակ՝ լինել անկախ, բարի, ազնիվ, ուշադիր և քաղաքավարի: Ես նրանց սովորեցրել եմ քրտնաջան աշխատելու և լավ բաներ անելու կարևորությունը: Ես նրանց չեմ վերաբերվել ինչպես մանուկների և չեմ նախատել նրանց: Ես նրանց երբեք չեմ ասել, թե ինչ պետք է սովորեն: Ես չեմ ստուգել նրանց տնային աշխատանքը. դա նրանց պարտականությունն էր:

Մեծանալով՝ նրանք շարունակում էին պատասխանատվություն կրել իրենց ապագայի համար իրենց կայացրած որոշումների միջոցով: Երեխաներին պետք չէ պաշտպանել պատասխանատվության իրականությունից։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ նման հաջողակ երեխաներ դաստիարակել։ «Ես նրանց սովորեցրել եմ աշխատել քրտնաջան, բայց թույլ տվել, որ միաժամանակ ունենան իրենց հետաքրքրությունները»: 

Մեյ Մասկը սուպերմոդել է, դիետոլոգ, համաշխարհային բանախոս և «A Woman Makes a Plan» գրքի հեղինակը: Հաճախակի նկարահանվելով խոշոր հրատարակություններում՝ նա հայտնվել է Vanity Fair, Vogue, Cosmopolitan, Marie Claire, New York և Allure ամսագրերի շապիկներին: 

Իլոն Մասկ - 3