Logo

Ericsson-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:23 / 11.04.2022Լրահոս
Ericsson -Russia

Շվեդական Ericsson ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։ Այս որոշումը, ինչպես ասվում է ընկերության հայտարարության մեջ, ընդունվել է ԵՄ նոր պատժամիջոցների ֆոնին։ 

Ericsson-ի աշխատակիցները Ռուսաստանում կուղարկվեն վճարովի արձակուրդ։

Ericsson-ը ռուսական խոշորագույն կապի օպերատորների հեռահաղորդակցության սարքավորումների մատակարար է , այդ թվում՝ MTS-ի և Tele2-ի համար:

Ապրիլի 8-ին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ հինգերորդ փաթեթը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այն, մասնավորապես, արգելում է Ռուսաստան մատակարարել բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկա և տեխնոլոգիաներ։