Logo

Facebook-ն ուկրաինացիներին պրոֆիլի լրացուցիչ պաշտպանություն է առաջարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:15 / 25.02.2022Լրահոս
Facebook-Ukraine

Facebook-ն ուկրաինացի օգտատերերին առաջարկել է պրոֆիլի լրացուցիչ պաշտպանություն. այժմ ուկրաինացիները կարող են թաքցնել իրենց հաշիվը կողմնակի մարդկանցից՝ այն հասանելի թողնելով միայն ընկերներին՝ Twitter-ում հայտնել է սոցցանցի կիբեռանվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլայխերը։

«Մենք գործարկել ենք նոր գործառույթ Ուկրաինայում, որը թույլ է տալիս օգտատերերին փակել իրենց հաշիվները՝ ապահովելով անվտանգության լրացուցիչ շերտ և գաղտնիության նկատմամբ հարգանք», - ասել է Գլայխերը:

Գլայխերի խոսքով՝ անձնական պրոֆիլը թույլ կտա օգտատիրոջը մեկուսանալ այլ օգտատերերից. լուսանկարները, պատմությունները և հրապարակումները հասանելի կլինեն միայն օգտատիրոջ ընկերներին։