Logo
/ Լրահոս
Հեղինակ

Աննա Անտոնյան

14:46 / 01.07.2022Լրահոս
C7 Corvette Z06

Հետևելով Դուբայի օրինակին․ Ֆլորիդայում ոստիկանական բաժանմունքն իր ավտոպարկը համալրել է 650 ձիաուժ հզորությամբ C7 Corvette Z06-ով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Էսկամբիա շրջանում շերիֆի գրասենյակն իր ավտոպարկը համալրել է նոր ավտոմեքենայով՝ 2017 թվականի Chevrolet Corvette Z06-ով։ Սովորաբար նման շքեղություններ իրենց թույլ են տալիս հիմնականում Դուբայի և Աբու Դաբիի ոստիկանական վարչությունները՝ համալրելով իրենց ավտոպարկը թանկարժեք սուպերքարերով՝ Aston Martin, Bugatti.․․

C7 Corvette Z06-1

Շերիֆի գրասենյակը նախապես գիտեր, որ նոր պարեկային մեքենան տեղացիներին կարող է թվալ որպես փողի անիմաստ վատնում և վրդովեցնել նրանց։ Սակայն հաղորդվում է, որ  մեքենան ձեռք է բերվել կասկածյալի ակտիվների բռնագրավման ժամանակ, որին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի համար:

«Հարկատուների դոլարները չեն օգտագործվել այս մեքենայի ֆինանսավորման համար»,- ասվում է շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։ 

C7 Corvette Z06-2
Ըստ շերիֆի գրասենյակի՝ սպորտային մեքենան չի օգտագործվի հետապնդումների ժամանակ, այլ կօգտագործվի «որպես համայնքի և գերատեսչության մերձեցման գործիք»:

C7 սերնդի Z06-ը համալրված է 6,2 լիտրանոց V8 շարժիչով, որը կարող է զարգացնել 650 ձիաուժ արագություն։ 

C7 Corvette Z06-3

Լրահոս