Logo

Gap Hoodie-ին 287%-ով ավելի հաճախ են փնտրում Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակի թողարկումից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:18 / 13.01.2022Լրահոս

Gap Hoodie

Քանյե Ուեսթին կրկին հաջողվել է հետաքրքրություն առաջացնել Yeezy Gap-ի համատեղ շարքի նկատմամբ. երաժիշտը թողարկել է Heaven and Hell-ի նոր տեսահոլովակը, որտեղ նա հայտնվել է սև գլխարկով: Այդ քայլով Gap Hoodies-ի որոնումների թիվն աճել է 287%-ով, իսկ Black Gap Hoodies-ինը՝ 61%-ով:

Հետաքրքրությունն աճել է նաև առանձին ապրանքանիշերի նկատմամբ. Gap-ի արտադրանքն ավելի հետաքրքիր է դարձել հանդիսատեսի համար 18%-ով, իսկ Yeezy-ի ապրանքները՝ 17%-ով: