Logo

Giorgio Armani-ն դահուկների հավաքածու է ներկայացրել

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:10 / 23.02.2022Լրահոս

Giorgio Armani-1

Իտալական Giorgio Armani ապրանքանիշը ներկայացրել է ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար նախատեսված կապսուլային հավաքածուն։ Այն կներկայացվի փոփ-ափ խանութների ցանցում, որոնք տեղակայված են լեռնադահուկային ամենահայտնի հանգստավայրերում՝ Կուրշևելում, Կրանս-Մոնտանայում, Սենթ Մորիցում: Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Հավաքածուն ներառում է սվիտերներ և կոմբինեզոններ՝ քաշմիրից: Շատ իրեր զարդարված են դահուկորդների զուսպ ջրաներկով պատկերներով: Տղամարդկանց բաճկոններն ունեն ջրազերծող ծածկույթ։ Կանացի տաբատներն ու բաճկոնները պատրաստված են մետաքսից, որը փայլում է լույսի ներքո: Հագուստը համալրվում է տաք աքսեսուարներով՝ ձեռնոցներով, ականջակալներով գլխարկներով և առանցքային օղակներով։ Հագուստն արտադրված է բեժ, մոխրագույն և սև գույներով:

Giorgio Armani-2Giorgio Armani-3Giorgio Armani-4Giorgio Armani-5