Logo

Google-ը թույլ կտա Android-ում ջնջել վերջին 15 րոպեի որոնման պատմությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:34 / 21.03.2022Լրահոս
Google-Android

Դա հնարավորություն կտա արագ ջնջել  հիշողությունից պոտենցիալ կոմպրոմատ պարունակող հարցումները:

Google-ը վերջապես Android-ում ավելացրել է վերջին 15 րոպեի ընթացքում որոնումները ջնջելու հնարավորությունը։ Դա անելու համար պետք է բացել Google հավելվածը, սեղմել պրոֆիլի պատկերակի վրա և ընտրել «Ջնջել վերջին 15 րոպեները» (Delete last 15 minutes) հրահանգը: 

Գործառույթը հասանելի է դառնում աստիճանաբար: Մշակողները խոստանում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում այն կհայտնվի բոլոր համատեղելի Android սմարթֆոնների վրա։

Google-ն առաջին անգամ հայտարարեց նման գործառույթի մասին I/O կոնֆերանսում՝ 2021 թվականի մայիսին, իսկ հուլիսին այն հայտնվեց iOS-ի համար նախատեսված Google հավելվածում։ Մեկ տարի անց գործառույթը հասանելի դարձավ Android-ում: Արդյոք նախատեսո՞ւմ է ընկերությունը այն տեղադրել սեղանի համակարգիչներում, դեռ հստակ չէ, բայց միանգամայն հնարավոր է։