Logo

Google-ը դադարեցրել է գովազդի վաճառքը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:10 / 04.03.2022Լրահոս
Google

Alphabet-ը (հոլդինգ, որին պատկանում է Google-ը) կասեցրել է Ռուսաստանի իր հարթակներում գովազդի վաճառքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Արտակարգ իրավիճակների պատճառով մենք դադարեցնում ենք Google-ի գովազդը Ռուսաստանում։ Իրավիճակն արագ տեմպերով է զարգանում, և մենք անհրաժեշտության դեպքում կշարունակենք կիսվել թարմացումներով», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Որոշումը վերաբերում է Google որոնողական համակարգին, YouTube-ին և ընկերության բոլոր գործընկերներին։ Նման միջոցներ են ձեռնարկել նաև Twitter-ը և Snapchat-ը։

Մինչ այս Google-ն արգելել էր ռուսական պետական ​​միջոցներով գովազդի առք ու վաճառքը։ Ընկերությունը դա բացատրել է նրանով, որ իր քաղաքականությունն արգելում է ցանկացած ռազմատենչ գովազդ, բացառությամբ հակապատերազմական գովազդի։