Logo

Gucci-ն Apple-ի «տգեղ» պատյանին փոխարինող է ստեղծել

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:18 / 02.02.2022Լրահոս

Guchi

Gucci նորաձևության տունը Apple AirPods Max ականջակալների համար Ophidia պատյան է ստեղծել, գրում է 9to5Mac պորտալը։

 «Ophidia»-ն ավելի ժամանակակից ու լավ մշակված պատյան է, քան օրիգինալ տարբերակը։ Ապրանքի արժեքը 980 դոլար է։ Աքսեսուարը պատրաստված է նեոպրենից և վիսկոզայից։ Այն առանձնանում է կաշվե դետալներով, «GG» ոսկեգույն լոգոտիպով և նույնիսկ կարգավորվող ամրակով: Օգտատերը կկարողանա AirPods Max-ը կրել որպես պայուսակ։

Օգտատերը ստիպված կլինի լիցքավորել AirPods Max-ը յուրաքանչյուր 20 ժամը լրանալուն պես։

AirPods Max-ը ներկայացվել է 2020 թվականին՝ որպես Apple-ի առաջին անլար ականջակալ: Միաժամանակ հայտարարվել է ֆիրմային խելացի պատյան, որը որոշ օգտատերերի դուր չի եկել` տարօրինակ տեսքի պատճառով։