Logo

H&M Group-ը նախատեսում է կրկնակի կրճատել ածխածնի արտանետումները մինչև 2030 թվականը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:30 / 31.01.2022Լրահոս

H&M գրուպ

H&M Group-ը հայտարարել է զարգացման ծրագրերի մասին. մինչև 2030 թվականը շվեդական ընկերությունը պատրաստվում է կրկնապատկել իր եկամուտները և նույնքանով նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները։ Այս մասին հայտնում է WWD-ն։

«Մեր վերականգնումը շարունակվում է», - ասել է H&M Group-ի գործադիր տնօրեն Հելենա Հելմերսոնը: «Չնայած դժվարություններին, մենք կարողացել ենք տարին ավարտել լավագույն կերպով՝ վաճառքը վերադարձնելով նույն մակարդակի, ինչ մինչ համաճարակն էր»,- ասել է նա։

Թեև H&M ապրանքանիշն է ընկերության ուշադրության կենտրոնում, այն ներդրումներ կկատարի նաև այլ ապրանքանիշերում և նախաձեռնություններում: Դրանցից է Co:Lab-ի ներդրումային թևը, որի միջոցով H&M Group-ը մինչ այժմ ձեռք է բերել շուրջ 20 ստարտափ։ Ընկերությունը մշակում է տեխնոլոգիաներ ավելի մաքուր և անվտանգ արտադրության համար։