Logo

Xiaomi-ից Redmi Note 12 սմարթֆոնի թողարկման ամսաթիվը բացահայտված է

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:04 / 01.04.2022Լրահոս
Xiaomi Redmi Note 12

Xiaomi-ն մինչև գարնան վերջ կներկայացնի Redmi Note սմարթֆոնների հաջորդ սերունդը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Digital Chat Station-ը։
Սմարթֆոնները հավանաբար կունենան բարձր արդյունավետությամբ MediaTek Dimensity 800 կամ Dimensity 1300 պլատֆորմներ: Redmi Note 12-ը կունենա սելֆիի համար նախատեսված տեսախցիկ՝ ներկառուցված էկրանի կենտրոնական վերին հատվածում:

Redmi Note 12 շարքի այլ առանձնահատկություններ դեռևս հայտնի չեն: Ավելի վաղ Xiaomi Group China-ի նախագահ և Redmi-ի գլխավոր մենեջեր Լու Վեյբինգն ընդգծել է, որ Redmi Note-ն ուշադրություն կդարձնի կատարողականի բարելավմանը և նոր հնարավորությունների ներդրմանը: