Logo

Horizon Forbidden West. PS5-ի ամենագեղեցիկ խաղը (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:16 / 18.02.2022Լրահոս
Horizon Forbidden West- PS5

Փետրվարի 18-ին PS4 և PS5 համակարգերում կթողարկվի վերջին տարիների ամենասպասված խաղերից մեկը՝ Sony PlayStation-ի էքսկլյուզիվը՝ Horizon Forbidden West-ը: Խաղի առաջին մասը թողարկվել է հինգ տարի առաջ և վաճառվել 20 միլիոն օրինակով։ 

2022 թվականին վերջապես կարող ենք վերադառնալ Horizon-ի աշխարհ և ևս մեկ անգամ ուսումնասիրել ցեղերը, պայքարել մեխանիզմների դեմ և փրկել մոլորակը։ Միայն հիմա՝ օրինակելի բաց աշխարհներից մեկում և նոր սերնդի գրաֆիկայով: 

Horizon-ի համար պատասխանատու է Guerilla Games նիդեռլանդական ստուդիան։ 

2017 թվականին թողարկված Horizon Zero Dawn-ը հավաքել էր ջերմ արձագանքներ մամուլում և վաճառվել 20 միլիոն օրինակով՝ դառնալով PlayStation-ի գլխավոր էքսկլյուզիվներից մեկը: Երկրորդ մասը կոչվում է Forbidden West («Արգելված Արևմուտք») և համարվում է օրիգինալից ավելի լավը։