Logo

Hublot-ը համագործակցում է նկարիչ Տակաշի Մուրակամիի հետ՝ ծիածանի ժամացույց թողարկելու համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:28 / 12.01.2022Լրահոս

Hublot-ը ներկայացրել է նոր ժամացույցը, որը ստեղծվել է ճապոնացի նկարիչ Տակաշի Մուրակամիի հետ։ Classic Fusion Takashi Murakami Sapphire Rainbow-ը վերաիմաստավորում է իր համար խորհրդանշական ժպտացող ծաղիկը:

«Hublot-ի հետ աշխատանքը թույլ է տվել ինձ արտահայտել իմ ստեղծագործական միտքը ինձ համար բոլորովին նոր ձևով: Ժամագործների տեխնիկական հմտությունը նոր հորիզոններ է բացել իմ ոգեշնչման համար: Արդյունքն այս նոր ծիածանի ժամացույցն է», - ասել է Մուրակամին:

Նորույթը մշակել են Նիոնի արհեստավորները։ 45 մմ պատյանը փորագրված է շափյուղա բյուրեղից: Թվատախտակի վրայի ծաղիկը բաղկացած է 12 թերթիկից՝ ամրացվա 487 թանկարժեք քարերով՝ սուտակներ, վարդագույն, կապույտ, դեղին և նարնջագույն շափյուղաներ, ամեթիստներ և ցավորիտներ։

 Ժամացույցի ներսում տեղադրված է HUB1214 տրամաչափ՝ առանց վայրկյանաչափի ֆունկցիայի և 72-ժամյա էներգիայի պաշարով: