Logo

Իլոն Մասկը կթողարկի 2 տարբերակով Cybertruck

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:36 / 18.01.2022Լրահոս

Cybertruck - TeslaԳարնանը Tesla-ն կթողարկի Cybertruck պիկապի 2 տարբերակ: Հաղորդում է Tom's Guide-ը:

Վերլուծաբան Թրիփ Չոդրին պնդում է, որ Tesla-ն այս գարնանը կցուցադրի Cybertruck-ի իրարից տարբերվող 2 տարբերակ: Առաջին պիկապի չափը կլինի ճիշտ նույնը, ինչ ներկայացված էր 2019 թվականին, իսկ մյուսը 15-20%-ով փոքր կլինի։ Նա նաև պնդում է, որ 2 պիկապն էլ զգալի փոփոխություններ կունենան սկզբնական մոդելի համեմատ։

Նախկինում Իլոն Մասկը խոսել է Cybertruck-ի ավելի փոքր տարբերակի ստեղծման հնարավորության մասին, քանի որ հսկայական պիկապ մեքենաներն այնքան հայտնի չեն Եվրոպայում, որքան ԱՄՆ-ում՝ նեղ ճանապարհների պատճառով: