Logo

Իլոն Մասկը գնել է Twitter-ի բաժնետոմսերի 9.2%-ը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:30 / 05.04.2022Լրահոս
Իլոն Մասկ-Twitter

Գործարար Իլոն Մասկը ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերի 9.2%-ը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված զեկույցը։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ արժեթղթերը գնել է գործարարի ստեղծած տրաստը։ Այսպիսով՝ Մասկը սոցցանցի ամենախոշոր բաժնետերերից մեկն է։ Bloomberg-ը նրա բաժնետոմսերի արժեքը գնահատում է 2.89 մլրդ դոլար։

Այս լուրերի ֆոնին ամերիկյան ընկերության բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում` նախնական առքուվաճառքում աճել են 28%-ով: 

Անցյալ շաբաթ Մասկը Twitter-ում գրել էր, որ մտածում է սեփական սոցիալական ցանցը ստեղծելու մասին։ Մինչ այդ, ձեռնարկատերը հարցում է անցկացրել, որով ցանկացել էր պարզել՝ արդյո՞ք Twitter-ը հավատարիմ է ազատության սկզբունքներին։ Օգտատերերից շատերի պատասխանը բացասական էր: