Logo

Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է գնել Twitter-ի բաժնետոմսերն ամբողջությամբ

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:54 / 15.04.2022Լրահոս
Ilon Mask-Twitter

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատրաստվում է գնել Twitter-ի բոլոր բաժնետոմսերը։ Գործարարն ընկերության համար առաջարկել է 41.39 միլիարդ դոլար կամ 54.20 դոլար մեկ բաժնետոմսի համար: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթին։

Գործարարը բացատրել է, որ նախկինում ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսեր, քանի որ կարծում է, որ այն կարող է դառնալ հարթակ, «որը կհարգի խոսքի ազատության սկզբունքներն ամբողջ աշխարհում»։

Այս լուրերի ֆոնին Twitter-ի բաժնետոմսերն աճել են 13%-ով, իսկ Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 1.5%-ով։

Մասկը նշել է, որ Twitter-ը պետք է դառնա մասնավոր, որպեսզի անցնի անհրաժեշտ վերափոխումների միջով։ Եթե ​​առաջարկը չընդունվի, ձեռնարկատերը խոստացել է վերանայել իր՝ որպես բաժնետիրոջ դիրքորոշումը։