Logo

Instagram-ը կթաքցնի ռուս և ուկրաինացի օգտատերերի բաժանորդագրություններն ու բաժանորդներին

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 09.03.2022Լրահոս
Instagram-Russian-Ukraine

Instagram սոցիալական ցանցը կթաքցնի Ռուսաստանից և Ուկրաինայից օգտատերերի բաժանորդագրությունների և բաժանորդների մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է Meta կայքը։

Ռուսական և ուկրաինական անձնական հաշիվները նույնպես այլևս չեն ցուցադրվի «փոխադարձ հետևորդների» ցանկում։ Այդ միջոցները ձեռնարկվել են Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին երկու երկրների օգտատերերին պաշտպանելու համար։

Instagram-ը ռուսական և ուկրաինական հաշիվներին կավելացնի նաև բովանդակությունն ու ակտիվությունը (լայքեր և մեկնաբանություններ), ինչպես նաև բոլոր անձնական տվյալները ներբեռնելու հնարավորությունը ջնջելու գործառույթը։