Logo

Instagram-ը Stories-ի համար նախատեսված like կոճակ է գործարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:28 / 16.02.2022Լրահոս

Instagram-ը stories-like

Instagram-ը հայտարարել է Stories-ում անձնական հավանումների նոր գործառույթի գործարկման մասին։ Այս մասին Twitter-ում հայտնել են սոցցանցի ներկայացուցիչները։

Այժմ Stories-ի լուսանկարի կամ տեսանյութի տակ կարող եք սեղմել սրտի տեսքով կոճակը, որով օգտատերերը կարձագանքեն բովանդակությանը՝ առանց ուղղելու հաղորդագրություն ուղարկելու, ինչպես նախկինում էր: Լայքերը հրապարակային չեն լինելու. միայն հեղինակները կարող են իմանալ դրական արձագանքների թիվն իրենց հասանելի վիճակագրությունից։

Սրտի նշանը կտեղակայվի այն օգտատերերի անունների կողքին, որոնք հավանել են Stories-ը: Նոր գործառույթն աստիճանաբար կներդրվի հավելվածում: Շուտով այն հասանելի կլինի սոցցանցի բոլոր օգտատերերին։

Instagram-ը stories 2