Logo

5 խորհուրդ Ջեսիկա Ալբայից՝ գիտակից և էկոլոգիապես առողջ կյանքի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:09 / 17.01.2022Լրահոս

Tips from Jesica Alba

Ջեսիկա Ալբան վաղուց մեկ քայլ առաջ է գիտակցված կյանքի հարցերում։ 2011-ին նա համահիմնել է գիտակցված ապրելակերպի The Honest Company ապրանքանիշը, իսկ 2015-ին նաև թողարկել է Honest Beauty-ն:

«Անկեղծ ասած, մենք շարունակական կատարելագործման ճամփորդության մեջ ենք: Մենք միշտ փորձում ենք մոլորակը և կայունությունը բիզնեսի ուշադրության կենտրոնում պահել», - ասում է Ալբան:

Դերասանուհին մեծ ցանկություն և նպատակ ունի մոլորակը պաշտպանելու իր փորձերը փոխանցել հաջորդ սերնդին:

«Որպես երեք երեխաների մայր՝ ես նաև իմ երեխաներին եմ սովորեցնում կայունության կարևորությունը և մոլորակի հանդեպ հարգանքը», - ասում է նա:

Ահա 5 կարևոր խորհուրդ Ջեսիկա Ալբայից ավելի կայուն ապրելակերպի համար՝

  1. Խուսափեք միանգամյա օգտագործման ապրանքներից

«Ինձ համար կարևոր է շատ զբաղվել վերօգտագործմամբ և վերամշակմամբ: Կրկնակի օգտագործման շշերը նշանակում են, որ ավելի քիչ շշեր են հայտնվում աղբամանում: Մեկանգամյա օգտագործման լվացող միջոցների փոխարեն ընտրեք բազմակի օգտագործման տարաներ»:

  1. Օգտագործեք ֆունկցիոնալ և բազային հագուստ

«Երբ խոսքը վերաբերում է հագուստին և նորաձևության միտումներին, ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք դուրս չեն գալիս նորաձևությունից շատ արագ: Աջակցեք էկոլոգիապես մոտեցմամբ ապրանքանիշերին»:

  1. Հիշեք բյութի ապրանքների մասին

«Գործվածքից դիմակները պլաստմասե բաժակների նման են և ի վերջո առաջացնում են նույնքան թափոն, որքան մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: Օգտագործեք բազմակի օգտագործման սիլիկոնե թիթեղներով դիմակներ՝ գեղեցկության թափոնները նվազեցնելու նպատակով»:

  1. Աջակցեք տեղական գյուղատնտեսությանը

«Կայուն հողագործությունը մեծ նշանակություն ունեցող հսկայական արդյունաբերություն է, որը հաճախ անտեսվում է: Հաճախակի օգտագործելով տեղական գյուղատնտեսության արտադրանք, կարող եք զգալիորեն նվազեցնել սննդի թափոնները»:

  1. Փոքր որոշումները կարևոր են

«Հիշեք, որ ձեր ընդունած բոլոր փոքրիկ որոշումներն ի վերջո գումարվում են: Եվ եթե մենք բոլորս մեր մասով փոքր քայլեր կատարենք, այն գլոբալ առումով մեծ ազդեցություն կունենա»: