Logo

Condé Nast-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Ջոն Գալիանոյի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:45 / 31.01.2022Լրահոս

Condé Nast - John Galiano

Condé Nast-ը նոր վավերագրական ֆիլմ է պատրաստում դիզայներ Ջոն Գալիանոյի մասին: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քևին Մաքդոնալդը, որը հայտնի է One Day in September, The Last King of Scotland և Marley ֆիլմերով: Այս մասին հայտնում է WWD-ն։

Վավերագրական ֆիլմը կկենտրոնանա Գալիանոյի կարիերայի վրա, ներառյալ նրա ներկայիս պաշտոնը Maison Margiela-ում: Ֆիլմի նկարահանումներին կմասնակցի Աննա Վինտուրը։ Նա Մաքդոնալդին կտրամադրի «ռեսուրսներ և կապեր, որոնք անհրաժեշտ են խորհրդանշական դիզայներին ներկայացնելու համար»:

Ֆիլմն առայժմ արտադրության սկզբնական փուլում է։ Արտադրությամբ զբաղվում է Anton ընկերությունը, որի նախագծերն են McMafia-ն և His Dark Materials հեռուստասերիալը և դեռևս չթողարկված «All Fun and Games» սարսափ ֆիլմը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Dior-ը գիրք է թողարկել Ջոն Գալիանոյի աշխատանքի մասին։ Այն գրել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կուրատոր Էնդրյու Բոլթոնը։