Logo

Քանյե Ուեսթը «Donda 2» ապրանքանիշ է թողարկել Balenciaga-ի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:22 / 24.02.2022Լրահոս

Donda 2

Մայամիում ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր՝ «Donda 2» ալբոմը։ Don Toliver, The Game, Baby Keem, Migos, Future, Jack Harlow, Playboi Carti-ն իրենց ներդրումն են ունեցել թողարկման հարցերում: 

Ի պատիվ այս իրադարձության՝ ռեփերը ներկայացրել է ապրանքների նոր հավաքածու, որը ստեղծվել է Balenciaga-ի հետ համատեղ։ Այն ներառում է գլխարկ, շապիկ, բալակլավա և ալբոմի ձայնասկավառակը, որը հասանելի կլինի միայն Ուեսթի սեփական Stem Player սարքով: Այն հասանելի չի լինի սովորական հոսքային հարթակներում:

Ապրանքները հնարավոր է գնել պաշտոնական Kanye առցանց խանութից: Ապրանքների արժեքը տատանվում է 16-200 դոլարի սահմաններում։