Logo

Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային

Հեղինակ
Մարինե Մելիքյան
12:30 / 07.02.2022Լրահոս

Քայլի Ջեներ 1

Ամերիկյան իրապատում շոուի աստղ, մոդել և գործարար Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային: Այդ մասին մոդելը հայտնել է իր ինստագրամյան էջում:

Հեռուստաաստղը հրապարակել է հուզիչ լուսանկար, որում մոդելի ավագ դուստրը բռնել է նորածնի ձեռքը: Լուսանկարին կից Քայլի Ջեները պատկերել է կապույտ սրտիկ, ինչով հասկացնել է տվել, որ ունեցել է որդի:

Քայլի Ջեներ 2

Երեխայի հայրը ռեփեր Թրևիս Սքոթն է: Փոքրիկի անունը, ինչպես նաև այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

Լուրերն այն մասին, որ Քայլին հղի է Թրևիսից, հայտնվել են անցյալ տարվա օգոստոսին:

Մոդելը երբեք չի թաքցրել, որ երազում է մեծ ընտանիքի մասին և ցանկանում է նվազագույնը 4 երեխա ունենալ: Նրա առաջնեկը` Սթորմին, լույս աշխարհ է եկել 2018 թվականի փետրվարի մեկին: