Logo

LG-ն ներկայացրել է աշխարհում առաջին թվային դիզայներին (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:43 / 08.06.2022Լրահոս
թվային դիզայներ-Թիլդա

LG-ն ներկայացրել է աշխարհում առաջին թվային դիզայներին՝ Թիլդա անունով: Դա արհեստական բանականություն է, որն ունակ է չօգտագործված թվային տվյալներից ստեղծել ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական իրեր։ Այս մասին տեղեկացրել է WWD-ն։

Շատ շուտով Թիլդան կներկայացնի իր առաջին էկոլոգիապես մաքուր կապսուլային հավաքածուն։ Միջոցառումը տեղի կունենա բացառապես մետավերսում։

Հավաքածուի հիմնական գաղափարն է լույս սփռել ոչ միայն իրական թափոնների խնդրի վրա, որոնք հայտնվում են քաղաքային աղբավայրերում, այլև թվային ածխածնի հետքի խնդրի վրա։ Ի վերջո, չօգտագործված տվյալները լրացուցիչ տեղ են զբաղեցնում և թույլ չեն տալիս տեղադրել օգտակար տեղեկատվություն:

«Որպես Digital Upcycling Project-ի մաս՝ Թիլդան վերամշակում է անպետք թափոնները և վերածում այն ​​հագուստի, որը կարելի է կրկին օգտագործել: Ըստ էության, նա գտնում է միջոց՝ նվազեցնելու ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային թափոններն իր յուրահատուկ, ստեղծագործական և էկոլոգիապես գիտակցված մեթոդով»,- ասել է LG-ի ներկայացուցյիչը։