Logo

Ահա թե ինչ տեսք ունի Arm պլատֆորմի առաջին Lenovo նոութբուքը (լուսանկարներ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:01 / 28.02.2022Լրահոս
Lenovo-ThinkPad X13s-ThinkPad T16

Այսօր՝ փետրվարի 28-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկնարկում է Mobile World Congress 2022-ը (MWC): Դրան կմասնակցի Lenovo-ն, որը ցուցահանդեսին կներկայացնի Lenovo ThinkPad X13s և ThinkPad T16 նոութբուքերը։

 Lenovo ThinkPad X13s-ը կլինի արտադրողի առաջին նոութբուքերից մեկը, որը հիմնված է Arm հարթակի վրա: Ավելի կոնկրետ՝ ThinkPad X13s-ը համալրված կլինի Snapdragon 8cx Gen3 մեկ չիպային համակարգով։ 

Միաժամանակ ThinkPad T16-ն ունի 16 դյույմանոց էկրան և համալրված է 12-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսորով և AMD Ryzen չիպով։ 

Lenovo ThinkPad X13s-ը և ThinkPad T16-ն առաջարկում են 16:10 հարաբերակցությամբ էկրաններ և բարելավված կատարողականություն՝ իրենց նախորդների համեմատ: Lenovo ThinkPad X13-ը կունենա միայն երկու USB-C պորտ:

Lenovo-ThinkPad X13s-ThinkPad T16-2022

Lenovo-ThinkPad X13s-ThinkPad T16 -2022 - 2