Logo

Վիրջիլ Աբլոյի՝ Louis Vuitton-ի և Nike-ի համար ստեղծած սպորտային կոշիկներն աճուրդի են հանվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:40 / 20.01.2022Լրահոս

Louis Vuitton

Air Force 1 սպորտային կոշիկները, որոնք նախագծել է Վիրջիլ Աբլոն՝ Louis Vuitton-ի և Nike-ի համագործակցության շրջանակներում, կներկայացվեն Sotheby's-ի հատուկ առցանց բարեգործական աճուրդում: Տունը հասույթը կտրամադրի հանգուցյալ դիզայների կրթաթոշակային հիմնադրամին: Կազմակերպությունը նվիրված է աֆրոամերիկացիներին աջակցելուն, որոնք երազում են աշխատել նորաձևության ոլորտում: Այս մասին հայտնում է WWD-ն։

Սպորտային կոշիկներն առաջին անգամ ցուցադրվել են տղամարդկանց գարուն-ամառ 2022 շոուի ժամանակ, Փարիզում։ Աբլոն օգտագործել է կաշի՝ Louis Vuitton-ի ֆիրմային մոնոգրամներով և շախմատի նախշով, ինչպես նաև իր սեփական ապրանքանիշի Off-White-ի էսթետիկական տարրերով՝ ներբանի վրա «AIR» տառերով և կապիչներով:

Sotheby's-ը վաճառքի կհանի ընդամենը 200 զույգ սպորտային կոշիկ։ Մրցույթը կանցկացվի հունվարի 26-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկնարկային գինը 2000 դոլար է: