Logo

Louis Vuitton-ին քննադատել են Z տառը հիշեցնող զարդերի համար, որը ՌԴ-ի գործողություններին աջակցության խորհրդանիշն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:10 / 24.03.2022Լրահոս
Louis Vuitton

Louis Vuitton նորաձևության տունը քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում՝ կապված զարդերի նոր հավաքածուի հետ:

Volt-ն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականին և պարունակում է կայծակի խորհրդանիշ, որի տակ երևում են L և V տառերը՝ ապրանքանիշի մոնոգրամը։

Սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ այս խորհրդանիշը հիշեցնում է Z տառը, որն այժմ ասոցացվում է Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի գործողությունների հետ և ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն աջակցության համընդհանուր խորհրդանիշն է։

Նոր հավաքածուի համար արշավի հրապարակումը դիտվել է որպես աջակցություն ռազմական գործողություններին, ինչը հանգեցրել է Louis Vuitton-ի դեմ քննադատության ալիքի: