Logo

Louis Vuitton հիմնադրամը հարգանքի տուրքի ցուցահանդես է կազմակերպում Վիրջիլ Աբլոյի պատվին

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:20 / 13.04.2022Լրահոս
Վիրջիլ Աբլո-Louis Vuitton

Մոդելավորող, Off-White ապրանքանիշի հիմնադիր և Louis Vuitton տղամարդկանց հագուստի գծի կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոյի մահը մեծ կորուստ էր նորաձևության ոլորտի համար։ Նրա մահից հետո տեղի ունեցավ Louis Vuitton SS 22 ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացվեց խորհրդանշական «Virgil was here» անվամբ հավաքածուն:

WWD-ն հայտարարել է, որ Louis Vuitton հիմնադրամը կազմակերպում է հարգանքի տուրքի ցուցահանդես Վիրջիլ Աբլոյի պատվին: Ցուցահանդեսը տեղի կունենա Փարիզում ապրիլի 13-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Վիրջիլի անհատական ​​ցուցահանդեսն արդեն անցկացվել է Փարիզի, Պեկինի, Միլանի, Նյու Յորքի, Մյունխենի, Տոկիոյի և Սեուլի թանգարաններում։ Իր ցուցադրության համար նա հավաքել էր լուսանկարներ, որոնք բացահայտում են մանկության և երիտասարդության թեմաները:

Դիզայներն ուսանողներին, երիտասարդ և սկսնակ նկարիչներին հնարավորություն է տվել իրենց հետքը թողնել ամբողջական կոմպոզիցիայի վրա, իսկ այցելուները կարող էին հավաքել նկարների ալբոմ, որոնք իրենց ամենաշատն էին դուր եկել:

«Հարգանքի տուրք մատուցելով Վիրջիլ Աբլոյին՝ ցուցահանդեսը խրախուսում է այցելուների ակտիվությունն ու մասնակցությունը, որոնք էլ, իրենց հերթին, դառնում են ցուցահանդեսի նույն մասնակիցները, ինչ նկարիչները, լուսանկարիչները, երաժիշտներն ու կինոգործիչները», - ասում է Louis Vuitton հիմնադրամը:

Louis Vuitton-2022

Աղբյուրը՝ Peopletalk