Logo

Mango-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:29 / 04.03.2022Լրահոս
Mango

Mango ապրանքանիշը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում։ Հայտարարությունը հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում։

«Տրանսպորտի և մատակարարման հետ կապված ներկայիս դժվարությունների պատճառով Mango-ն չի կարող երաշխավորել Ռուսաստանում իր գործունեության ապահովումը: Այդ կապակցությամբ Mango-ն ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքն այս երկրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել էր H&M Group-ը, որին պատկանում են H&M, COS, Arket, & Other Stories, Monki և Weekday ապրանքանիշերը։ Սկզբում դա ազդում էր առցանց վաճառքի վրա, սակայն այժմ հաղորդվում է նաև Ռուսաստանում և Ուկրաինայում խանութների փակման մասին։