Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • Life

Մասկը հավանաբար կվաճառի SpaceX-ի բաժնետոմսերը Twitter-ը գնելու նպատակով

SpaceX-ը ծրագրում է այսօր՝ մայիսի 17-ին, բաժնետոմսերը վաճառել սահմանափակ թվով գնորդների, վաճառողը, ենթադրաբար, Իլոն Մասկն է, գրում է The New York Post-ը։
Մասկին պատկանում է SpaceX-ի բաժնետոմսերի 44 տոկոսը: Մեկ բաժնետոմսը նախատեսվում է վաճառել 70 դոլարով։ Ենթադրվում է, որ Մասկը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ի արժեքը փոխհատուցելու համար։

Անցյալ շաբաթ տեղեկություններ էին հայտնվել, որ Մասկը կարող է ղեկավարել Twitter-ն այն 44 միլիարդ դոլարով գնելուց հետո: