Logo

Mastercard-ն արգելափակել է մի շարք ռուսական բանկերի մուտքը վճարային ցանց` Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:40 / 01.03.2022Լրահոս
Mastercard-ՌԴ

Mastercard միջազգային վճարային համակարգն արգելափակել է մի քանի ռուսական ֆինանսական հաստատությունների հասանելիությունն իր վճարային ցանցին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով:
Ավելի վաղ մի շարք ռուսական բանկեր հայտնվել էին արևմտյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության պատճառով։

«Պատժամիջոցների արդյունքում մենք արգելափակել ենք Mastercard վճարային ցանցում մի քանի ֆինանսական հաստատություն: Առաջիկա օրերին կշարունակենք աշխատել կարգավորիչների հետ՝ ամբողջությամբ կատարելու մեր պարտավորությունները», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: .

Զեկույցում չի նշվում, թե որ ֆինանսական հաստատությունների մասին է խոսքը։