Logo

Մեծ Բրիտանիան վերացնում է պարտադիր ինքնամեկուսացումը COVID-19-ի դեպքում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:20 / 23.02.2022Լրահոս

 COVID-19-Մեծ Բրիտանիա

Փետրվարի 24-ից Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք վարակվել են COVID-19-ով, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ։ Այս և այլ հակակովիդային միջոցառումները չեղարկել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հիվանդացողներին խորհուրդ է տրվում ընդամենը հինգ օր մնալ ինքնամեկուսացման մեջ, ինչպես նաև թույլատրվում է գործատուին չտեղեկացնել դրական թեստի մասին։ Բացի այդ, ապրիլի 1-ից Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն կարողանա անվճար կորոնավիրուսի թեստ անցնել։

Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Ջոնսոնը հայտարարել է համաճարակի նոր փուլի սկիզբը, որում առաջին պլան են մղվում ողջախոհությունն ու մարդկանց անձնական պատասխանատվությունը։ Վարչապետի ծրագիրն իրականացվում է կորոնավիրուսի հետ կապված դեպքերի, հոսպիտալացումների և մահվան դեպքերի նվազման ֆոնին։

«Սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում մեր տնտեսությանը, մեր հասարակությանը, մեր մտավոր բարեկեցությանը և մեր երեխաների կյանքին, և մենք այլևս ստիպված չենք լինի վճարել դրա դիմաց: Այսպիսով, եկեք սովորենք ապրել այս վիրուսով և շարունակենք պաշտպանել մեզ և ուրիշներին՝ չսահմանափակելով մեր ազատությունները», - եզրափակել է Ջոնսոնը։