Logo

Meta-ն վիրտուալ ավատարներ է ավելացնում Instagram-ի stories-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:51 / 02.02.2022Լրահոս

avatares- Instagram

Meta-ն վիրտուալ ավատարներ է ավելացրել Instagram-ում, Facebook-ում և Messenger-ում՝ Apple-ի մեմոջիների նման: Օգտատերերն այժմ կարող են ստեղծել 3D կպչուն պատկերներ, տեղադրել դրանք լրահոսում և որպես պրոֆիլի լուսանկար: Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Ավատարները կարող են փոխել դեմքի ձևն ու գույնը՝ «դրանց ավելի իսկական տեսք հաղորդելու համար»։ Meta-ն հայտարարել է, որ նախատեսում է ավելի շատ տարրեր ավելացնել ավատարներում։ Գործառույթը ներկայումս հասանելի է միայն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

«Մենք սկսում ենք նաև թվային հագուստի փորձարկումներ կատարել: Կարող եք օգտագործել avatar-ը Quest-ում, Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում: Իսկ օրերից մի օր էլ դուք կունենաք մի քանի ֆոտոռեալիստական ավատար »,- գրել է Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում։