Logo

Microsoft-ն անջատել է Mail.Ru փոստն իր սերվերներից

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 24.03.2022Լրահոս
Microsoft

Մարտի 17-ից VK-ի օգտատերերը պարբերաբար խնդիրներ են ունենում Mail.Ru էլ. փոստին կցված ֆայլերը դիտելու հետ կապված: Խնդիրների պատճառը փոստային ծառայության անջատումն է ամերիկյան Microsoft ընկերության սերվերներից՝ գրում է gazeta.ru-ն։

«Մեր գործընկերը բախվել է տեխնիկական դժվարությունների, և մենք MyOffice-ի հետ միասին աշխատում ենք նոր լուծման ուղղությամբ, որպեսզի օգտատերերը կարողանան շարունակել օգտվել ֆունկցիոնալությունից»,- մեջբերել է VK-ի մամուլի ծառայությունը։

Համատեղ նոր լուծմանն անցնելուց հետո Mail.Ru փոստարկղում կհայտնվի նոր գործառույթ՝ «Ավտոնոմ խմբագրման մոդուլ»: Այն թույլ կտա բացել և խմբագրել ֆայլերն անմիջապես բրաուզերում՝ առանց ներբեռնելու: VK-ն վստահեցնում է, որ մշակողի փոփոխությունը չի ազդի արտադրանքի որակի վրա։