Logo

Microsoft-ը գնում է Call of Duty-ն և Warcraft-ը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 19.01.2022Լրահոս

Activision Blizzard

Microsoft կորպորացիան մտադիր է ձեռք բերել «Call of Duty», «World of Warcraft», «StarCraft» և «Diablo» կուլտային խաղերի մշակող Activision Blizzard-ը, որը վերջերս հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Microsoft-ի կայքը։

Գործարքը կկազմի 68,7 միլիարդ դոլար, Microsoft-ը Activision Blizzard-ի բաժնետոմսերի սեփականատերերին կվճարի 95 դոլար մեկ արժեթղթի համար:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին։ Երբ դա տեղի ունենա, Microsoft-ը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն խաղային ընկերությունը Tencent-ից և Sony-ից հետո: 

«Մենք մեծ ներդրումներ ենք կատարում համաշխարհային մակարդակի բովանդակության և խաղային համայնքի ստեղծման հարցում՝ սկիզբ դնելու նոր դարաշրջանի, որտեղ խաղացողներն ու խաղեր ստեղծողներն առաջին տեղում են, իսկ խաղերն ապահով են, ներառական և հասանելի բոլորի համար», - ասում է Microsoft-ի ղեկավարներից Սաթյա Նադելան: