Logo

Մինի Մաուսը փոխել է իր հայտնի կարմիր կերպարը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:46 / 31.01.2022Լրահոս

Մինի Մաուս 1

Մինի Մաուսը փոխարինել է իր դասական կարմիր և սպիտակ պուտիկավոր զգեստը մուգ կապույտ կոստյումով, որը մշակել է բրիտանացի դիզայներ Ստելլա Մաքքարթնին: Խորհրդանշական մկնիկի նոր կերպարը ցուցադրվել է Twitter Disneyland Paris-ում:

«Մինին միշտ հատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Մենք կիսում ենք նույն արժեքները. Ինձ դուր է գալիս, որ նա երջանկության, վստահության, անկեղծության մարմնացում է, ինչպես նաև ոգեշնչում է աշխարհի բոլոր տարիքի մարդկանց: Բացի այդ, նա հիանալի ոճ ունի»,- CNN-ը մեջբերում է Ստելլա Մաքքարթնիի խոսքը։

Դիսնեյը վերջնականապես վերափոխված Մինի Մաուսին կցուցադրի մարտի սկզբին, որը համընկնում է 2 իրադարձության հետ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում Դիսնեյլենդի երեսունամյակի տոնակատարությունը, որը տեղի կունենա մարտի 6-ին, և Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին:

Մինի Մաուս 2