Logo

ԱՄԷ-ի սուվերեն հիմնադրամը որոշել է դադարեցնել ներդրումները Ռուսաստանում

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:44 / 29.03.2022Լրահոս
Mubadala -Russia

Արաբական Միացյալ Էմիրությունների Mubadala սուվերեն հիմնադրամը որոշել է դադարեցնել ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը. ասել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալդուն ալ-Մուբարաքը։

«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, աղետալի է ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ աշխարհի տնտեսությունների վրա ունեցած ազդեցության առումով», - ասել է ալ-Մուբարաքը:

«Այս պայմաններում,- շեշտել է նա,- մենք ստիպված ենք դադարեցնել ներդրումներն այս շուկայում՝ Ռուսաստանում»։

Mubadala-ի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 243 մլրդ դոլար։

Ռուսաստանում ներդրումները, ըստ ալ-Մուբարաքի, զբաղեցնում են հիմնադրամի պորտֆելում մոտ 1%-ը։ Mubadala-ն սերտ կապեր ունի Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ։

Ավելի վաղ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամները, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, չեն հայտարարել ներդրումների դադարեցման մասին։