Logo

Վտանգավոր աստերոիդ է թռչում դեպի Երկիր

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:31 / 14.01.2022Լրահոս

1994 PC1 asteroid

NASA-ն հայտարարել է Երկրին աստերոիդի մոտենալու մասին՝ դասակարգելով այն որպես Ապոլոնի դասի օբյեկտ:
Երկրին կմոտենա 7482 աստերոիդը (1994 PC1)։ Այն հունվարի 18-ին մոլորակից կլինի 2 միլիոն կիլոմետրից մի փոքր պակաս հեռավորության վրա: Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 13-ին, հայտնել է NASA-ն։

Նրա միջին տրամագիծը մոտ 1052 մ է։ NASA-ի դասակարգման համաձայն՝ աստերոիդը պատկանում է «պոտենցիալ վտանգավոր» օբյեկտներին։

Գործակալությունը, սակայն, վստահեցրել է, որ այն մոլորակի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի առնվազն առաջիկա հարյուր տարվա ընթացքում։

Աստերոիդի՝ առաջիկա մոտեցումը Երկրին կլինի առավելագույնը 1933 թվականի սկզբից ի վեր: Հաջորդ անգամ այն ​​մոլորակին կմոտենա միայն 2105 թվականին, երբ կթռչի 2.3 հազար կմ հեռավորության վրա։