Logo

Netflix-ը և TikTok-ը, Sephora-ն դադարեցրել են աշխատանքը Ռուսաստանում, իսկ Spotify-ը՝ Premium բաժանորդագրությունների վաճառքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:07 / 07.03.2022Լրահոս
Netflix- TikTok-Sephora

Netflix

Սթրիմինգային ծառայությունը հայտնել է, որ «հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում», իրենք որոշել են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։ Netflix-ը պաշտոնապես գործարկվել է Ռուսաստանում 2020 թվականի հոկտեմբերին ռուսերենով։ Variety-ի տվյալներով՝ ռուս օգտատերերի թիվը չի գերազանցում մեկ միլիոնը (ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում ծառայությանը բաժանորդագրված է 222 միլիոն մարդ):

Նախկինում Netflix-ը հրաժարվել էր հեռարձակել ռուսական կենտրոնական հեռուստաալիքները և դադարեցրել աշխատանքը իր ռուսական հեռուստասերիալներում։

TikTok

TikTok-ի սահմանափակումները կապված են նոր կեղծ օրենքի հետ և վերաբերում են միայն նոր բովանդակության տեղադրմանը:

«Մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակությունը մեր վիդեո ծառայության համար: Հաղորդագրությունների ծառայությունը չի տուժի»,- ասվում է սոցիալական ցանցում:

Spotify

Ռուսաստանի օգտատերերն այլևս չեն կարողանա գնել Պրեմիում բաժանորդագրություն: Նրանք, ովքեր արդեն վճարել են դրա համար, ժամկետի ավարտից հետո կանցնեն անվճար տարիֆի, որտեղ կա գովազդ, և որոշ գործառույթներ հասանելի չեն։ 

Sephora

Կոսմետիկայի և օծանելիքի մանրածախ վաճառող Sephora-ն հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու, խանութների փակման և առցանց վաճառքի դադարեցման մասին։

Ընկերության ինստագրամյան էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ խանութները կփակվեն 24 ժամվա ընթացքում, այսինքն՝ մարտի 8-ին։ Միաժամանակ Sephora-ն խոստանում է «դժվար ժամանակներում» աջակցել Ռուսաստանում իր խանութների և գրասենյակների աշխատակիցներին։